Լրահոս 24/7

Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից․ Դավիթ Խաժակյան

ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։

Մի երկրում, որտեղ առևտրային բանկը առանց պայմանագրի, հենց այնպես, «օդից» կարող է մարդու անունով վարկ գրանցել, ինչպե՞ս կարելի է պնդել, որ ԿԲ-ն պատշաճ կատարում է իր գործառույթը։

Արդեն խոսել եմ այն մասին, որ Յունիբանկը մարդկանց անուններով, առանց իրենց իմացության վարկեր է ձևակերպում և ուղարկում իրավապահների դուռը։ Սակայն ինձ համար ապշեցնող է այս ամենում այն, որ դա իրականացվում է առանց պայմանագրի։

Տարրական իրավական մոտեցումն անգամ հուշում է, որ մարդը պարտապան է դառնում պայմանագրի հիմքով։ Քաղաքացիական Օրենսգրքի 887-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Վարկային պայմանագրով փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից»։ ՉԿԱ վարկային պայմանագիրը, ուրեմն չի կարող լինել որևէ տեսակի պարտավորություն բանկի նկատմամբ։ Մինչդեռ բանկը հանդգնում է մարդկանց ասել, որ թեև պայմանագիր չկա, թող այդ վարկի օրինականության հարցը իրավապահները պարզեն։

ԿԲ-ն իր հերթին միջոցներ չի ձեռնարկում՝ պարտավորեցնելու բանկին ազատել մարդկանց այն վարկային պարտավորությունից, որը առանց հիմքի ձևակերպվել է բանկի պատերի ներսում։ Իրավապահների մասին չեմ խոսում, զեղծարարություն կատարողները դեռևս բացահայտված չեն։

Այս ամենը նշանակում է, որ քաղաքացին ինքնիրավչությունից պաշտպանված չէ։ Եթե սա աբսուրդ չէ, ապա ես էլ պնդում եմ, որ նույն բանկում ունեմ ներդրված ավանդային պիջոցներ, և պահանջում եմ բանկին վերադարձնել դրանք։ Պայմանագիր չունեմ։ Չե՞ք հավատում, դիմեք իրավապահներին։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

30 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago