

Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի քան 1000 մարտագլխիկի։ Այս մասին նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության վերջին զեկույցում, տվյալները ներկայացնում է Clash Report-ը։ Պենտագոնի գնահատմամբ՝ ներկայումս Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ունի մոտ 600 միջուկային մարտագլխիկ։
Զեկույցում ընդգծվում է, որ Պեկինը կենտրոնացած է ոչ միայն միջուկային պաշարների քանակական աճի, այլև դրանց կիրառման համակարգերի արդիականացման վրա։ Խոսքը վերաբերում է բալիստիկ հրթիռների, ստորգետնյա հրթիռային հանքերի, ինչպես նաև վերահսկման և հետախուզական համակարգերի զարգացմանը։
Ամերիկյան պաշտպանական գերատեսչության գնահատականով՝ այս քայլերը միտված են Չինաստանի ռազմական հնարավորությունների ընդլայնմանը և ռազմավարական դիրքերի ամրապնդմանը միջազգային մակարդակում։ Զեկույցում նշվում է, որ Վաշինգտոնը դիտարկում է այս գործընթացը որպես Պեկինի պատրաստակամություն հնարավոր լայնամասշտաբ հակամարտությունների պայմաններում գործելու համար։
Միաժամանակ փաստաթղթում չի նշվում, թե Չինաստանը երբ կամ ինչ պայմաններում կարող է կիրառել իր միջուկային ներուժը՝ շեշտելով, որ ներկայացված տվյալները հիմնված են վերլուծական գնահատականների վրա։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…