

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ:
Ողջունելով դեսպանին` Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում առկա հետպատերազմյան իրավիճակը եւ մասնավորապես սահմանային իրադրությունը: Անուշ Բեղլոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման անթույլատրելիության մասին, այս հարցում կարեւորել միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը:
Բուլղարիայի դեսպանը նշել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ կիսում են իրավիճակի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը:
Կալին Վասիլեւ Անաստասովը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ մշակութային ընդհանրությունների մասին: Դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: Հյուրի խոսքով` համայնքն ակտիվ մասնակցություն ունի երկրի քաղաքական- հասարակական կյանքում:
Համաձայնելով, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված մեծ ներուժ, կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկելու նաեւ այդ ուղղությամբ:
Նշվել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում կարեւոր է երկրների համագործակցության ակտիվացումը` տարածաշրջանում տրանսպորտային եւ այլ տնտեսական համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…
ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…