Լրահոս 24/7

ԱԺ-ում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը

Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը, այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ըստ ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Սահմանադրության 144 հոդվածում էլ նշված է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից։

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

45 mins ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

48 mins ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

50 mins ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

1 hour ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

2 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

2 hours ago