Լրահոս 24/7

Այսուհետ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպումները ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով կհեռարձակվեն

Այսուհետ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հանդիպումները ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով կհեռարձակվեն։ Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Քաղաքապետարանը լուծում է քաղաքի բազմաթիվ խնդիրներ, բայց տպավորություն է ստեղծվում, որ դրանք անտեսանելի են մնում քաղաքի բնակիչների համար»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` կլինեն աշխատանքային խորհրդակցություններ, որոնք կանցկացվեն դռնփակ, բայց հիմնականում նախատեսում են դրանք հեռարձակել։ Այսկերպ բնակիչներն ավելի լավ կհասկանան քաղաքի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների ծավալը։

Նա նաև կոչով դիմեց քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցներին՝ հորդորելով ժամանակին գալ աշխատանքի։Սարգսյանը պարզաբանեց, որ բոլորի, հատկապես վարչակազմերի ղեկավարների աշխատանքը պետք է սկսվի ժամը 09:00-ից։ Նրա խոսքով`խնդիր է, երբ ինչ-որ հարցով զանգահարում են աշխատակիցներից մեկին, բայց նա աշխատանքային ժամին աշխատանքի չէ։

«Վստահեցնում եմ, որ եթե բոլորը ժամանակին սկսեն իրենց աշխատանքը, ժամը 18:00-ից հետո քաղաքապետարանում մնալու և աշխատելու կարիք չի լինի»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքապետը նաև խնդրեց չխաբել իրեն, որովհետև կարճ ժամանակ անց դա կբացահայտվի։

«Ես թիմային աշխատող եմ, ինձ նոր չեք ճանաչում, և ուզում եմ, որպեսզի բոլորս համատեղ ուժերով արդյունքներ գրանցենք»,–ասաց նա։Նրա խոսքով`նույնիսկ ամենածանր պահերին պետք է բոլոր խնդիրները քննարկել և համատեղ որոշումներ կայացնել։

Թիվ 1

Recent Posts

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել…

2 mins ago

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի…

8 mins ago

Ուսուցիչներն ատեստավորման կմասնակցեն էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչները կկարողանան ատեստավորման մասնակցել էլեկտրոնային եղանակով. կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա…

22 mins ago

Էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան ավելացվել է

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ…

31 mins ago

1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:…

44 mins ago

ՇՎՏՄ չորս անդամների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի…

57 mins ago