Մարությանի և Վիրաբյանի անփառունակ տանդեմը

«Հաղթանակ» զբոսայգու անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Եթե մեր քաղաքապետը և իր կրեատիվ տեղակալը գեթ մեկ անգամ շրջեին զբոսայգու տարածքում, մասնավորապես լճից մինչև «Արագիլ» ռեստորան, քայլեին դեռևս Սովետական Հայաստանում վերանորոգված ճեմուղիներով, տեսնեին այն կեղտոտ, բարձիթողի և մայրաքաղաքին ոչ հարիր վիճակը, լսեին այն անճաշակ երաժշտությունը, որ հնչում է այգում… կանգնեին, մտորեին ու փորձեին հասկանալ՝ ո՞րն է քաղաքային իշխանության դերը, առաքելությունը և մեղավորությունը:

Եթե դուք, իր նշանակությամբ, տեղով ու բուսականությամբ՝ քաղաքի թիվ 1 զբոսայգին աչքաթող եք անում և նախկինների նման թաքնվում անոսկոր պատճառաբանությունների հետևում, ուրեմն իրավացի էին այն մարդիկ, ովքեր ի սկզբանե ասում էին, որ դուք չեք կարող, իսկ մենք, փաստորեն, սխալվեցինք: Ինչևէ, քաղաքապետարանի բերած արգումենտը հետևյալն է՝ տարածքն ունի 3 սեփականատեր և այլն, բլա, բլա, բլա…

Հարգելի քաղաքապետ, Դուք և Ձեր թիմը ոչ միայն կառավարման, այլև բանակցելու և պայմանավորվելու հմտություններ չունեք: Երկարաժամկետ ծրագրերի դեպքում դեռևս կարողանում եք սպասեցնել, իսկ այս դեպքում՝ ի ցույց է դրվում ձեր մարտավարության ողջ սնանկությունը:

Լավ, այգու տերերը տարբեր մարդիկ են, իսկ դու՛ք, դու՛ք ո՞վ եք: Հանրային շահ ներկայացնող տարածքը 80-ականների մարզային լքված այգի է հիշեցնում: Եթե դուք սեփականատերերին կառավարման և մոդերնիզացիայի մեկ միասնական կոնցեպտ չեք կարողանում պարտադրել, ապա ո՞րն է ձեր առաքելությունը: Քաղաքն ունի տեր, և այդպիսի նշանակություն ունեցող այգին չի կարող և չպետք է լինի այդ վիճակում: Երբևէ փորձե՞լ եք ձեր հյուրերին տանել Կասկադ համալիրի վերնամասի տեսահարթակ և ցույց տալ Երևանը: Չանե՛ք այդպիսի բան, քանզի կխայտառակվեք: Երևանն իրավունք ունի լինել ավելի լավը: Ձեր թիմի անփառունակ, կաբինետային, և կիսաքայլեր ենթադրող աշխատանքները օր օրի հիասթափեցնում են ձեզ ընտրողներին: Դուք չեք տիրապետւմ քաղաքին և քաղաքի խնդիրներին:

Հ. Գ. Քայլեք «Մոնումենտում» երեկոյան և մտածեք, երկար մտածեք:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago