Լրահոս 24/7
26.01.2022

Պուտինը գնում է «վա բանկ». նշանակում է` ավելի բարդ խնդիրներ ունի լուծելու | Հակոբ Բադալյան

Պուտինը գնում է «վա բանկ». նշանակում է` ավելի բարդ խնդիրներ ունի լուծելու | Հակոբ Բադալյան

Պուտինի հետ փակ հեռախոսազրույցից հետո Բայդենը խոսում է նրա դեմ անհատական պատժամիջոցի հնարավորության մասին: Եթե չեմ սխալվում, Բայդենն այդ մասին խոսում է առաջին անգամ: Կհնչի տարօրինակ, բայց, եթե Պուտինը գնա Ուկրաինայի դեմ ռազմական մասշտաբային գործողության, ապա անհատական պատժամիջոցը նրա համար կլինի թերեւս ամենամեղմը: Որովհետեւ այն, որ Պուտինը գնում է ըստ էության «վա բանկ» տրամաբանությամբ խաղի, նշանակում է, որ նա ունի լուծելու շատ ավելի լուրջ ու բարդ խնդիրներ:

Իմ գնահատմամբ, այդ խնդիրները առաջին հերթին Ռուսաստանի ներսում են: Կարծում եմ Պուտինը լրջորեն մտածում է 2024-ից նախագահի պաշտոնը թողնելու մասին: Ընդ որում, նա այդ մասին մտածում է թերեւս ուղղակի անձնական անվտանգությունից ելնելով: Այն փիլիսոփայությունը, որ նա դրել է իր իշխանության հիմքում, երկարաժամկետ առումով կենսունակ չէ: Իսկ այլ բան Պուտինը առաջարկել չի կարող՝ թե ռուսական հանրությանը, թե միջազգային հանրությանը: Նա կարող է առաջարկել կամ նախագահի նոր թեկնածու, կամ արդեն մտնել մի շրջափուլ, երբ ամեն օր սպասելու է ներքին ռուսական էլիտայի «դավադրություն»:2024-ին նախագահի պաշտոնը թերեւս կթողնի նաեւ բավականին ծեր Բայդենը:

Թե Պուտինին, թե Բայդենին՝ դեմոկրատական կուսակցության հետ, ընդհանրապես անհրաժեշտ է որեւէ հաջողություն: Իհարկե նրանց եւ նրանց հանրությունների ընկալումներում հաջողությունը ունի տարբեր կառուցվածք եւ բովանդակություն, եւ հաճախ նույնիսկ իրար հանդեպ լրիվ հակադիր: Թվում է, որ Պուտինի հաջողությունը կլինի Բայդենի անհաջողությունը, եւ հակառակը:Բայց, թերեւս այստեղ է Ուկրաինայի շուրջ իրադրոության գերլարման «մոտիվը»: Նրանք երկուստեք լռելյայն պատկերացնում կամ գիտակցում են, որ իրենց պետք չէ միմյանց անհաջողություն, որովհետեւ դա ավելի լայն իմաստով լինելու է Չինաստանի հաջողությունը:

Իսկ Սի Ցզինպինի մեղմ ժպիտի տակ Չինաստանի ամենակուլ քաղաքականությունն է:Ինչպես մի կողմից բեկում արձանագրել, անել դա այնպես, որ դա հնարավոր լինի սեփական լսարաններին մատուցել որպես հաջողություն եւ հաղթանակ, մյուս կողմից թույլ չտալ դիմացինի անհաջողություն ու պարտություն, սեփական ձեռքերով Չինաստանին մի նոր ու լուրջ հաղթանակ չմատուցելու համար: Սա է թերեւս Ռուսաստանի ու ԱՄՆ երկար, հանգամանալից, ծանր բանակցության առանցքը, անբեկանելի հակադրության ռեժիմում ինչպես գտնել երկուստեք հաջողության բանաձեւը,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է