Categories: Գլխավոր

Հատված «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի «Ամբաստանյալը» գլխի նախաբանից Վասակ Դարբինյան

98-ի հեղաշրջումից կամ իշխանափոխությունից հետո՝ ով ինչպես ուզում է անվանի, Հայաստանում շատ արագ հաստատվեց երկիշխանություն. մի թևը նախագահականն էր՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, մյուսը Վազգեն Սարգսյանը՝ Քոչարյանին հակակշիռ դառնալու ուշացած, բայց լուրջ սևեռումով ու այդ նպատակի շուրջ յուրայինների համախմբումով: Արտաքուստ, իհարկե, նրանք պահպանում էին թվացյալ միասնականությունը, բայց նրանք միասնական էին, քանի դեռ օրակարգում Տեր-Պետրոսյանին ասպարեզից հեռացնելն էր: Հետո դժվար պիտի լեզու գտնեին, դժվար պիտի կիսեին հեղաշրջման դառը պտուղները և մանավանդ քաղցր փառքի թվացյալ դափնիները:
Վանո Սիրադեղյանի դատավարությունը նաև այս երկուսի համար էր փորձություն, նրանց միջև դեռևս անտեսանելի հակամարտության անուղղակի ցուցադրությունը, որից երկուսն էլ ձգտում էին քաղել առավելագույնը: Վանոն, ի վերջո, Հայաստան էր վերադարձել երկակի զգացողությամբ՝ մի կողմում Վազգեն Սարգսյանի երաշխավորությունն էր, որ արդար դատաքննություն կլինի, նաև խոստումը, որ կընտրվի Ազգային ժողովի պատգամավոր, մյուս կողմում՝ իր հանդեպ Ռոբերտ Քոչարյանի անթաքույց ատելությունը, ցուցադրական արհամարհանքը, քինախնդրությունն ու վրեժխնդրությունը:
99-ի խորհրդարանի ընտրությունը Վանոյի և իր թիմի համար մեկ առանձին ընտրատարածքում ծավալված քաղաքական պատերազմ էր, այդտեղ պարտվելը կլիներ վերջնական ձախողում:
Վանոն ընտրվեց շատ մեծ դժվարությամբ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, որ ընդունակ էր հարուցել իշխանությունը:
Այժմ պիտի զուգակցվեին նրա երկու կարգավիճակները՝ Ազգային ժողովի պատգամավոր և ամբաստանյալ:
Դատական առաջին իսկ նիստը վերածվեց խեղկատակության: Հայհոյող ու անեծքների անսպառ պաշարի տիրապետող կանանց մի խումբ դատարանում անկառավարելի էր ու անկասելի: Ակնհայտ էր մի բան՝ նրանք բոլորովին նման չէին տուժածի…
Խորհրդարան չէր գնում: Աշնանային մի օր մի քանի հոգով սովորականի պես նստած էինք «Կարապի լիճ» սրճարանում: Այն ժամանակ բավական պարզ, անշուք սրճարանը մեր մշտական հավաքատեղին էր: Ես սկսեցի համոզել, որ գոնե երբեմն գնա Ազգային ժողով: Ասում էի, որ բացակայությունների հիմքով կարող են զրկել մանդատից: «Կարծում ես՝ տենց բան կանե՞ն»,- հարցրեց: «Ի՞նչը պիտի խանգարի, օրինակ, որ չանեն»: Փոքր-ինչ լռեց, ասաց. «Տհաճ է: Գնամ՝ ում բարև տամ, ում հետ խոսեմ: էդ ճնշող միջավայրում»: «Գնա, գրանցվիր ու դուրս արի, ով է քեզ ստիպում մնալ էդ միջավայրում»,- ասացի: Երկար զրուցեցինք: «Համոզեցիր-, ժպտաց,- գնամ…»: Վեր կացանք, մոտեցանք մեքենաներին, վարանեց մի պահ, ասաց. «Դե լավ, է… չորսն անց ա, ինչ Ազգային ժողով, երևի գնամ մի քիչ քնեմ…»: Ու քշեց դեպի Խանջյան-27: Մենք էլ գնացինք, ինքը բարձրացավ երկրորդ հարկ, մենք մի քանի հոգով մտանք սրճարան, սուրճ խմեցինք, և ես գնացի տուն: Մեքենայի ռադիոընդունիչով ճանապարհին լսում էի ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը: Մեքենան կանգնեցրի և շարժիչն ու ռադիոն անջատեցի Լևոն Բարխուդարյանի՝ «Դրանք տրանսֆերտներ են» արտահայտությունը մինչև վերջ չլսելով…
Հիմա դժվար է փոխանցել հոկտեմբերի 27-ի և դրան հաջորդած օրերի տրամադրությունները: Կասկածամտության, թշնամանքի, ատելության մթնոլորտը ճնշում էր ամենքին, հասարակությունը շփոթված էր, բարոյալքված ու ագրեսիվ: Բոլոր զրույցներն ու վեճերը սկսվում և ավարտվում էին հոկտեմբերի 27-ին կատարվածի քննարկումներով: Շուտով հրապարակվեց Վանոյի հանրահայտ նամակը Վազգենին, որտեղ սահմռկեցուցիչ ճշգրտությամբ նա դեռ ամիսներ առաջ կանխատեսել էր հավանական զարգացումները և նախազգուշացրել Վազգենին սպասվող վտանգի մասին:
Վանոն համոզված էր, որ ոճրագործության կազմակերպիչները կբացահայտվեն շատ արագ։ «Դա ձնհալի պես անկասելի է»,- ասում էր:
Այս մեկը փաստորեն չկանխատեսեց:
Դատավարությունն առժամանակ ընդհատվել էր: Ռոբերտ Քոչարյանը մտահոգված էր իր ճակատագրով և ստեղծված իրավիճակից չոր դուրս գալու ելքեր փնտրելով: Դա նրան հաջողվեց մի քանի ամսվա մաքառումներից հետո: Այժմ նրան մեծագույն անհարմարություն էր պատճառում հասարակության մեջ տարածված ու ամենուր խոսակցությունների թեմա դարձած նամակը, որ Վանոն գրել էր Վազգենին: Վազգենն արդեն չկար, բայց Վազգենի չլինելը նրան բավական չէր: Նրան օդուջրի պես անհրաժեշտ էր չեզոքացնել նաև Վանոյին: Չեզոքացնելու «ամենահամոզիչ» տարբերակը կլիներ կալանավորումը: Բայց Վանոն չէր կարող ընդառաջ գնալ դրան:

Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

11 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

11 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

11 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

11 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

12 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

12 hours ago