Քաղաքականություն

Բայդենը հայտարարել է, որ զորք կուղարկի Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները մոտ ժամանակներս կմեկնեն ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներ:Սպիտակ տան տվյալներով՝ դաշինքի «արևելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են գտնվում ԱՄՆ-ի 8,5 հազար զինվորականներ։

«Ես մոտակա ժամանակներս զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ։ Ոչ մեծաթիվ»,-մեջբերում է ՌԻԱ Նովոստին Բայդենի խոսքերը։

Ամերիկյան իշխանությունները նշում են, որ 8,5 հազար զինծառայողներից բաղկացած զորակազմը նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո դաշինքի անդամ երկրների տարածքում հնարավոր տեղակայման համար, այն երկրների, որոնք Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության աճի պայմաններում վախենում են իրենց անվտանգության համար։Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի և և ալյանսի դաշնակիցների հետ Ռուսաստանի բանակցությունների ընթացքում: Մոսկվան, մասնավորապես, պնդում էր արևելյան ուղղությամբ դաշինքը չընդլայնելու և ՌԴ-ին սահմանակից պետություններում դաշինքի ռազմական ենթակառուցվածք չտեղակայելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում հաշվի չեն առնվել Ռուսաստանի այնպիսի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսիք են Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից հրաժարվելը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժի և ենթակառուցվածքի վերադարձը 1997 թվականի դիրքերին»։Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր ԵԱՀԿ և Ռուսաստան-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված հիմնարար սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը թույլ չի տալիս սեփական անվտանգության ամրապնդումը այլ երկրների անվտանգության հաշվին:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

1 minute ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

13 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

15 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

15 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

15 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

16 hours ago