Լրահոս 24/7

ՆԱՏՕ-ն դիտարկում է արևելքում ուժերի երկարաժամկետ ավելացման հնարավորությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դիտարկում է դաշինքի արևելքում ուժերի ավելացման հնարավորությունը։ Բրյուսելում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք արդեն ուժեղացրել ենք մեր ներկայությունը, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք արագ տեղակայել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը և դիտարկում ենք դաշինքի արևելյան ուղղությամբ մեր ներկայությունը երկարաժամկետ հիմունքներով ավելացնելու հնարավորությունը։

Խորհրդակցություններ ենք անցկացնում պաշտպանությունն ավելի ամրապնդելու համար», – ասել է նա։Գլխավոր քարտուղարը միաժամանակ նշել է, որ արևելյան ուղղությամբ դաշինքի երկարաժամկետ ուժեղացման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։

Ստոլտենբերգը հավելել է, որ կրկնում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով ՌԴ–ի հետ հանդիպելու հրավերը` ընդգծելով, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

2 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

3 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

3 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

3 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

4 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

4 hours ago