Meta ընկերությունում քննարկվում է Եվրամիության տարածքում Facebook և Instagram սոցիալական ցանցերն անջատելու սցենարը։ Այս մասին ասվում է զեկույցում, որը տրամադրվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։
Նշվում է, որ խնդիրները կապված են ԵՄ-ում նոր օրենքի ընդունման հետ, որը նախատեսում է տվյալների պահպանում եւ մշակում միայն եվրոպական սերվերներում: Այժմ Meta-ի տվյալները գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ընկերությունում կարծում են, որ իր մոտեցումը կարեւոր նշանակություն ունի բիզնեսի համար՝ ինչպես սոցցանցերի աշխատանքի, այնպես էլ գովազդային շուկայի համար:
Meta-ում ԵՄ նոր կանոնները գնահատում են որպես սպառնալիք Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքին: Առանց տվյալների փոխանցման տրանսատլանտյան համակարգի ՝ ընկերությունը կարող է ընդհանրապես հեռանալ եվրոպական շուկայից։
Ինչպես նշել է Գլոբալ հարցերով փոխնախագահ Նիք Քլեգը՝ այդ օրենքն աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն համացանցի լանդշաֆտի վրա, այլեւ բիզնեսի բոլոր սեփականատերերի համար, որոնք ապավինում էին սոցցանցերի մեխանիզմներին:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…