Լրահոս 24/7

Գերմանիայում կավելանա «ԹՈւՄՈ» կրթական կենտրոնի թիվը

KfW բանկի աջակցությամբ Գերմանիայում կավելանա «ԹՈՒՄՈ» կրթական կենտրոնի թիվը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:

«Գերմանական KfW բանկը 2020 թվականին ֆինանսավորեց Բեռլինում առաջին «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացումը: Բեռլինի «ԹՈՒՄՈ»-ն մեծ արձագանք գտավ, և KfW բանկը, հաշվի առնելով պատանիների շրջանում տեխնիկական կրթության աճող պահանջարկը, կաջակցի ևս 5 «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացմանը Գերմանիայում: Սա Հայաստանում գործող EdTech ձեռնարկության (Education Program – TUMO Center for Creative Technologies) համար նշանակալի և կարևոր առիթ է:

Այսօր Հայաստանում տեղի ունեցավ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որն իրենց ներկայությամբ պատվեցին KfW բանկի տեխնոլոգիական խորհրդի նախագահ Միխայել Շտրաուսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեններ Մարի-Լու և Բեկոր Փափազյանները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

10 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago