«Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հանրությունը պետք է մի մարդու պես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից անհապաղ պահանջի հրապարակայնորեն պատասխանել Բելառուսի տխրահռչակ նախագահ Լուկաշենկոյի՝ Սոլովյովի հետ վերջին հարցազրույցում արած անթույլատրելի հայտարարություններին։ Հույս ունեմ, որ Բելառուսի նորանշանակ դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանման։
Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը առևտրի առարկա չէ, ոչ ռուս-թուրք-ադրեջանական դաշինքի, ոչ ռուս-բելառուսական միութենական պետության, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԽՍՀՄ վերածննդի հույսերով մեռնող այս զառամյալի երազանքների համար, ոչ իսկ նրանց, ովքեր Հայաստանում հաշտվել են մեր երկրի անվտանգությունը գնել՝ երկրի ինքնիշխանությունը հանձնելու դիմաց։ Չկա անվտանգություն առանց անկախության, չկա անվտանգություն առանց ժողովրդավարության, չկա Հայաստան առանց անկախության․․․»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…
https://youtube.com/watch?v=Fpq-BBNdjvI&si=XplBDXK1mjmMmCnZ