Լրահոս 24/7

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանն ու Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են մարդկանց վերադառնալ խաղաղ կյանքի։

«Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը, այդ թվում ՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում», – ասել է ՌԴ նախագահը` հանդիպման արդյունքներն ամփոփելով:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքները:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

18 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

28 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

46 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

60 minutes ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

1 hour ago