ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջ քաշած մի շարք գաղափարներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել, լիովին կարող են հիմք հանդիսանալ Ուկրաինայի վերաբերյալ հետագա քայլերի և Եվրոպայում անվտանգության համար։
Պուտինը հույս ունի, որ քննարկված հարցերը Մակրոնը կբարձրաձայնի նաև Կիևում. տեսնենք, թե ինչպես կանցնի նրա հանդիպումն այնտեղ. պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններից հետո զանգահարել և վերլուծել։Մակրոնն իր գաղափարների մասին ասել է, որ Եվրոպայում կայունության նոր մեխանիզմներ կան, սակայն դրանք կյանքի կկոչվեն ոչ թե առկա պայմանավորվածությունների վերանայման ճանապարհով, այլ հավանաբար, անվտանգության հարցերով նոր լուծումները նորարարական կլինեն։
«Ուզո՞ւմ եք, որ Ֆրանսիան պատերազմի Ռուսաստանի հետ։ Բայց չէ՞ որ կարող է այդպես էլ լինել… և հաղթողներ չեն լինի», – Պուտինը կրկին ներկայացրել է տարբերակ, թե եվրոպական երկրներն ինչպես կարող են ներքաշվել Ղրիմի պատճառով Ուկրաինայի սկսած միջուկային պատերազմի մեջ։
«Անձամբ ոչինչ չեն անում, բայց մեզնից ինչ–որ բան են պահանջում։ Եկեք այդպես չխաղանք։ Դա վատ խաղ է։ Մեզ այդ խաղը դուր չի գալիս», – Ուկրաինայի և ՆԱՏՕ–ի շուրջ իրավիճակի մասին Պուտինն ասել է ՌԻԱ Նովոստիին։Պուտինը նաև ասել է, որ պատրաստ են Պորոշենկոյին քաղաքական ապաստան տալ «ոչ թե այն պատճառով, որ նրա քաղաքականությունը շատ ենք հավանում կամ հավանել, այլ մարդասիրական նկատառումներից ելնելով»։
Պուտինը Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ Կիևի մոտեցման մասին ասել է. «Հավանում ես, թե չէ` դիմացիր, գեղեցկուհիս, պետք է կատարել (տեսանյութ)։Մակրոնն էլ ընդգծել է, որ մտահոգված է Բելառուսում միջուկային զենքի վերաբերյալ Լուկաշենկոյի խոսքերով։
Կարմիր հրապարակով պատվիրակության զբոսանքից հետո Ֆրանսիայի նախագահը գնացել է իր հյուրանոցը` ժպտալով լրագրողներին հրաժեշտի պահին։ Գիշերը նա անցկացրել է Մոսկվայում, իսկ առավոտյան կմեկնի Կիև` բանակցելու Զելենսկու հետ։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…