Լրահոս 24/7

Առաջարկվում է ներդնել «երթուղային թերթիկ» հասկացությունը

Միջմարզային ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների աշխատնքում առկա խնդիրները շտկելու համար ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է օրենքի մակարդակով ներդնել «երթուղային թերթիկ» հասկացությունը։Ինչպես այսօր ԱԺ–ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս ասաց փոխնախարար Արմեն Սիմոնյանը, թերթիկում երթուղու ընթացքի մասին կատարվող նշումները կապահովեն մատուցվող ծառայության պատշաճ որակը։

«Օրենքի նախագծով սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման ու վերահսկման գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու է ՀՀ կառավարությունը։

Արմեն Սիմոնյանը պարզաբանեց, որ ուղևորափոխադրողն ինքն է ընտրելու` վերահսկողության որ համակարգով աշխատել` թղթային, թե էլեկտրոնային։Տարբերությունն այն է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունը առայժմ միայն վերահսկող մարմնին, առաջիկայում` նաև քաղաքացիներին թույլ կտա օնլայն ռեժիմով հետևել տրանսպորտի շարժին` հասկանալու համար, թե տրանսպորտը որտեղ է ու երբ կհասնի քաղաքացու նախընտրած կանգառ։

Ինչ վերաբերում է առկա վիճակին, Սիմոնյանի խոսքով` այսօր ավտոկայանից ուղևորափոխադրում իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ չեն ֆիքսել իրենց երթուղիները, հետևաբար աշխատում են առանց «Ավտոկայան» ՓԲԸ-ին վճարելու։Ըստ օրենքի` նրանք պարտավոր են յուրաքանչյուր երթից 1 տոմսի արժեք վճարել ավտոկայանին։ Իսկ չվճարված գումարների հարցով ավտոկայանը դիմել է դատարան, ու հիմա բազմաթիվ դատական գործեր կան ընթացքի մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

6 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

7 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

7 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

7 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

8 hours ago