Լրահոս 24/7

Բռնապետին հորդորում ենք սեփական անպետքությունը չբարդել Հայաստանի և հայ ժողովրդի վրա․ Բաբաջանյանը՝ Լուկաշենկոյին

«Բանականության կողմից դավաճանված բռնապետին հորդորում ենք սեփական անպետքությունը չբարդել Հայաստանի և հայ ժողովրդի վրա»,-անդրադառնալով Լուկաշենկոյի հայցազրույցում արված անհարկի արտահայտություններին գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Պատմության հեգնանքով Հայաստանի դաշնակիցը համարվող Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական հեռուստաընկերությանը տրված իր հարցազրույցում գովաբանելով այսպես կոչված «միութենական պետության» եւ սեփական երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը թաղելու գաղափարը, հերթական անգամ իրեն թույլ է տվել անպարկեշտ, գռեհիկ եւ անպատասխանատու արտահայտություններ մեր պետության եւ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձեւավորված իշխանության հասցեին, ասելով մասնավորապես, որ «Հայաստանը ոչ մեկին պետք չէ»։

Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք հրատապ կարգով հրավիրել ՀՀ ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել Երեւանում Բելառուսի դեսպանին, զգուշացնելով նման ցինիկ պահվածքի անընդունելիության եւ անթույլատրելիության մասին։Իսկ Եվրոպայի կենտրոնում գտնվող ազատասեր Բելառուսը բանտի վերածած, սեփական ժողովրդից սարսափած եւ օտար ուժերին ապավինած, բարոյական անկման հատակին հասած բռնապետին հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կայսերական պրոպագանդայի էկրանում ավելի պրոպագանդիստ եւ ավելի կայսերապաշտ երեւալու մարմաջի բերումով գռեհկաբանության սահմաններն անցնելը չի կարող ուժեղացնել այն կեղծ փաստարկները, որոնցով նա ցանկանում է կերակրել ոչ միայն սեփական, այլեւ հայ ժողովրդին, որի հետ նա կապ չունի եւ չի կարող ունենալ։

Ավելին, սեփական ողորմելի իշխանությունը երկարաձգելու մղումով ստորաքարշորեն լծվելով Մոսկվայի նեոկայսերապաշտական շրջանակների սայլին, սվինների վրա նստած Բելառուսի ինքնակոչ նախագահը ցանկանում է խեղաթյուրել իրականությունը, ներկայացնելով իր կողմից սպասարկվող՝ «միութենական պետության» կեղծ գաղափարն իբր որպես լայն ժողովրդականություն վայելող ոչ միայն իր երկրում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում։

Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է՝ թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի, թե՛ առանց բացառության բոլոր հետխորհրդային երկրների պարագայում։ Ուստի բանականության կողմից դավաճանված եւ իրականության զգացումը կորցրած բռնապետին խորհուրդ ենք տալիս սեփական անպետքությունը չբարդել Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի վրա։Տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, թե արժեքային, աշխարհահայացքային առումով որքա՜ն խորը անդունդ է բաժանում իր Ազատությունը եւ Անկախությունը բարձրագույն, անսակարկելի արժեք համարող հայ ժողովրդին եւ իր պետականությանն այս՝ ինքնակոչ ղեկավարների կողմից էկրաններից հորդող քարանձավային հետամնացությունից եւ տգիտությունից, ցինիզմից եւ անբարոյականությունից։

Սա եւս մեկ՝ կարեւոր առիթ պետք է հանդիսանա, որպեսզի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գույքագրի իր ռազմավարական հաշվարկները եւ դրանցից բխող իրավապայմանագրային հարաբերությունները միջնադարյան հորդայի եւ սովետի առավել հոռի բարքերով եւ պատկերացումներով առաջնորդվող այնպիսի ռեժիմների հետ, ինչպիսին է պատմության աղբանոցի ճանապարհի վերջնամասին մոտեցող՝ Լուկաշենկոյի ժամանակավրեպ ռեժիմը։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»,- գրել է Բաբաջանյան։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

3 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

7 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

8 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

8 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

8 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

9 hours ago