Լրահոս 24/7

Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։Նախարարը ողջունել է հյուրերին, հաջողություններ է մաղթել տիկին Վայգանդին հայաստանյան առաքելության ընթացքում։

Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը, Հայաստանում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ծրագրերը և ընդգծել, որ առկա են բոլոր նախադրյալները լավ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու համար։

Քրիստինե Վայգանդին իր հերթին հույս է հայտնել, որ նախարարության հետ երկարամյա համագործակցությունը շարունակական կլինի և իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Զրուցակիցը կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը գյուղական վայրերում նախադպոցական կրթական համակարգ ներդնելու ուղղությամբ։

Տիկին Վայգանդին ընդգծել է, որ ցանկություն կա վեր հանել 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների, այնտեղ ապրող երեխաների կարիքները և անհրաժեշտ աջակցություն տրամադրել։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի ու դրվի դարակում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերի ընթացքին։ «Ես զարմանքով, եթե անկեղծ…

3 minutes ago

Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ 6 տարի ժամկետով։ Կառավարությունը քննարկեց որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

13 minutes ago

Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

31 minutes ago

Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն

Ֆասթ Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շուկայում ամենաբարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն 367-550 օր ժամկետով՝…

40 minutes ago

Համաձայնագրի միակողմանի ստորագրման հետևանքները

https://youtube.com/watch?v=GLbDPNn9Fxs&si=aQNKrBA0uMLFmMRA

1 hour ago

Եթե Թուրքիան էլ հայ լրագրողներին Անկարա հրավիրի, ու՞մ ենք ուղարկելու, որ «ռեսպուբլիկան չխայտառակի»

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 1918թվականի…

1 hour ago