Աշխարհ

Թուրքմենստանի նախագահը հեռանում է պաշտոնից

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է «երիտասարդ կառավարիչներին ճանապարհ տալու մտադրության մասին»։ Այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստության գործընթաց։ Այդ մասին հայտնում է Туркменистан պետական տեղեկատվական գործակալությունը։

Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բերդիմուհամեդովը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնում նա ընտրվել է ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թվականի փետրվարի 11-ին։ «Ես աջակցում եմ այն միտքը, որ մեր երկրի զարգացման նոր փուլում դեպի պետական կառավարում ճանապարհը պետք է տալ երիտասարդ ղեկավարներին, որոնք դաստիարակվել են հոգևոր միջավայրում և ժամանակակից բարձր պահանջներին համապատասխան։ Իմ մեծ կենսական և քաղաքական փորձը ես մտադիր եմ հաջորդիվ էլ ուղղել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Բերդիմուհամեդովը։ Վերջինս նաև հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել։ Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ կշարունակի զբաղեցնել Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնը։ Նրա պնդմամբ՝ ինքը հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին։

РИА Новости-ի տվյալներով՝ Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են մարտի 12-ին։ Թուրքմենստանի ԿԸՀ-ն ТАСС գործակալությանը ևս հաստատել է արտահերթ ընտրությունների կազմակերպման հանգամանքը։ «Այո, նախագահը անցկացման հանձնարարական է տվել»,- նշել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ 

Բերդիմուհամեդովի նախագահի պաշտոնից հեռանալու որոշման վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ նաև Ղազախստանում նախորդ ամիս տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք վեր էին ածվել համազգային անկարգությունների։ Դրանց արդյունքում նախագահ Տոկաևը, Ղազախստանի խորհրդարանը և նոր կառավարությունը Նազարբաևին ու նրա մերձավորներին զրկեցին մի շարք արտոնություններից ու պաշտոններից։

Մեծ է հավանականությունը, որ նախագահի պաշտոնին կառաջադրվի նրա որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, որը 2021 թվականի փետրվարից զբաղեցնում է Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնը՝ համակարգելով ֆինանսատնտեսական համալիրը։  

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

7 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

7 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

7 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

7 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

7 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

7 hours ago