Արցախ

Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին

 Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը մշակութային ցեղասպանություն անվանեց Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հայկական պատմական և մշակույթի հուշարձանների հանդեպ։ Լրագրողների հետ զրույցում Բաբայանը հայտարարեց, որ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է հայկական հուշարձանները, քանդում ու ավերում գերեզմանատներն ու եկեղեցիները։

«Սա մշակութային ցեղասպանություն է, ու դա տարբեր եղանակներով է իրականացվում։ Առաջին` դա բարբարոսություն է, որով ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը։ Երկրորդ` փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները։ Ինչ–որ «ալբանական թեզ» են շրջանառում։ Դա ուղղակի անհեթեթություն է։ Դա կիրառվում է այն դեպքում, երբ չեն կարողանում ոչնչացնել կոթողը։ Օրինակ` Դադիվանքը եթե իրենցով լիներ, վաղուց կոչնչացնեին, բայց փորձում են այսկերպ ոչնչացնել հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող»,–ասաց Բաբայանը։

Նրա կարծիքով՝ հայկական հուշարձանների «ալբանացումը» նույնքան ծիծաղելի է, որքան այն պնդումները, թե շումերներն են եղել ադրբեջանցիների նախնիները, թեև ադրբեջանական ազգի ձևավորման մասին պաշտոնապես հայտարարվել է 1936թվականին։«Քաղաքակիրթ աշխարհն էլ գոնե մի ձևով պետք է արձագանքի։ Ինչքան պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ։ Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարը։ Սրա համար պետք է միասնություն, համախմբվածություն և ճիշտ աշխարհաքաղաքականություն»,- նշել է ԱՀ արտգործնախարարը։

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր, որ ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ՝ վերացնելու «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա կատարված կեղծ գրությունները»։Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Հանրությունը իշխանություններից պահանջում է դիմել ՄԱԿ–ի միջազգային դատարան։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

9 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

9 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

9 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

9 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

9 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

9 hours ago