

Եվրոդատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է ընդդիմադիր գործչի (Նիկոլ Փաշինյանի) ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Այս գործընթացի հաջորդ իրավական քայլը ՀՀ դատախազության պահանջն է վճռաբեկ դատարանին, որպեսզի վերանայվեն և բեկանվեն 2010 թվականին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատական ակտերը, ճանաչվի և հռչակվի Նիկոլ Փաշինյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքներում։
Թվում է՝ սա փոքրիկ էպիզոդ է արդեն անցյալում մնացած իշխանության ձեռագրի մասին, բայց իրականում սա 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հավաքական գնահատականն է՝ Եվրոդատարանից․ Հայաստանի Հանրապետությունը մեղավոր է ճանաչվել․ Հայաստանի պարտված գործերը մեր խարանն են՝ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ի դեմս Քոչարյանի՝ ունեցել ենք նախագահ, որի ղեկավարման տարիներին պետությունը, որ կոչված է պաշտպանելու իր քաղաացիներին, պարտություն է կրում Եվրոդատարանում՝ իր իսկ քաղաքացու նկատմամբ խախտած օրենքի համար։
Սա ամփոփ իրավական պիտակ է՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների, և մասնավորապես՝ մարտի 1-ի մասին։ Այդ արյունալի իրադարձություններից անցել է 13 տարի, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն, իսկ այդ ժամանակվա իշխանության առաջնորդն այսօր ասուլիս է տալիս՝ իրեն վերապահելով Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման հարց դրաձնող նոր օրակարգեր առաջ քաշել։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…