

«Մարդ, որը «հպարտանում» է իր նախագահության ընթացքում երկնիշ տնտեսական աճով, վագրային թռիչքով, ներգաղթով, ասում է «զրոյից պետք է ռազմաարդյունաբերական համալիր ստեղծենք»: Միթե՞ կար դա ստեղծելու ավելի պատեհ ժամանակահատված, քան տնտեսական «դրախտի» ժամանակահատվածը, այն էլ մի պարագայում, երբ հարաբերականորեն բարվոք էր միջազգային կլիման:Ինչ խոսք, ամենեւին հակված չեմ մտածել, որ այդ համալիրը ստեղծելը դյուրին գործ էր: Ավելին, կարծում եմ, որ այդպիսի համալիր հնարավոր էր ստեղծել միայն ուժեղ «լոկոմոտիվի» պարագայում:
Եթե Ռուսաստանը լիներ արդիական դաշնակից, ապա կարող էր լինել այդ «լոկոմոտիվը», ինչպես ԱՄՆ եղավ Իսրայելի պարագայում: Բայց, Ռուսաստանը արդիական դաշնակից չէր եւ հետեւաբար շահագրգռված չէր Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրի սաղմնավորմամբ: Բնականաբար, խանգարելու էր նաեւ որեւէ այլ «լոկոմոտիվի» առաջացմանը, եթե անգամ լիներ դրա իրական հնարավորությունը:
Բայց, խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով լինելով «զրոյական» ցուցիչով նախագահ, այժմ խոսում է «զրոյից ստեղծելու» մասին, ընդ որում հիշատակելով, թե Ռուսաստանը կարող է պատրաստ լինել աջակցել, թե նման մի բան: Այդ առումով էլ հիշեցնեմ 2017 թվականի մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած «նախընտրական» այցը, որից առաջ նա հոդված հրապարակեց Իզվեստիայում, որտեղ առանցքում Գյումրու ռազմակայանի հիման վրա հայ-ռուսական համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու միտքն էր: Ի՞նչ աստիճանի էր հոդվածին արձագանքը Ռուսաստանից: Զրո»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…