Լրահոս 24/7

ԱՄՆ-ն գրավոր պատասխան է ստացել ՌԴ–ից

ԱՄՆ–ն Ռուսաստանից գրավոր պատասխան է ստացել անվտանգության հարցերով առաջարկների վերաբերյալ։ Պատասխանը փոխանցվել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջոն Սալիվանին։ Տեղեկությունը հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Մենք կարող ենք հաստատել, որ պատասխան ենք ստացել Ռուսաստանի Դաշնությունից, այն այսօր հանձնվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին», – հեռուստաալիքը մեջբերում է ամերիկացի դիվանագետներից մեկի խոսքը, որի անունը չի հայտնում։

Սալիվանն այսօր այցելել էր ՌԴ ԱԳՆ։ Մոտ 15 րոպե այնտեղ մնալուց հետո դիվանագետը լքել էր շենքը՝ առանց լրագրողների հետ զրուցելու։Փետրվարի 14–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտնել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանների արձագանքը Ռուսաստանը ձևակերպել է 10 էջում: Նախարարի խոսքով՝ նախագահը սկզբունքորեն հավանություն է տվել փաստաթղթին, առաջիկայում այն կփոխանցվի ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:

Լավրովը հավաստիացրել էր, որ ռուսական կողմը փաստաթուղթը կհրապարակի, երբ այն փոխանցվի արևմտյան մայրաքաղաքներին:Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայելու համար։

Բացի այդ, անցյալ տարեվերջին Մոսկվան փոխանցել է Բրյուսելին ու Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնվելն էր, սակայն արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել են պահանջն իրենց գրավոր պատասխանում:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

46 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago