FPWC-ն և Երևանի կենդանաբանական այգին օգնություն են տրամադրել վնասված արագիլներին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և (FPWC) Երևանի կենդանաբանական այգին օգնություն են տրամադրել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում վնասված արագիլներին։ Մասնագետների պնդմամբ, բազմաթիվ արագիլներ աղտոտվել են դեռևս անհայտ պայմաններում արտանետված նյութերով, ինչը թռչուններին զրկել է թռչելու և սնվելու բնական կարողությունից՝ կասկածի տակ դնելով նրանց հետագա գոյությունը։

Ուստի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և Երևանի կենդանաբանական այգին վնասված արագիլներին այսօր ցուցաբերել են անհրաժեշտ առաջնային օգնություն, այդ թվում՝ ապահովելով կենդանիներին սնունդով։ Մասնագետն այցելել է Հովտաշեն համայնք, զննել վնասված կենդանիներին, տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն և սնունդ: Գործընթացը կլինի շարունակական և կենդանիներին կտրամադրվի օգնություն, սակայն ընդգծենք, որ խնդիրը բավականին լուրջ է և կա հավանականություն, որ արագիլները չեն փրկվի։

Միաժամանակ, հորդորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին առավել ուշադիր և խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, քանի որ բնական էկոհամակարգի խաթարումը կարող է հանգեցնել նման անկանխատեսելի հետևանքների, իսկ պետական լիազոր մարմիններին՝ հայտնաբերել մեղավորներին և օրենքով սահմանված եղանակով ենթարկել պատասխանատվության։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ և (FPWC)

editors

Recent Posts

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

17 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

37 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

45 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

19 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

19 hours ago