

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին:
Հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է Համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարության ոլորտներին։
Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է Համալսարանում գործող «Մանուկյան Սիմոն» և «Քաղաքականության մշակման և հետազոտության» հիմնադրամների գործունեությունը, որն ուղղված է պետության կարիքներից բխող թեմաներով հետազոտությունների իրականացմանը՝ ՀՀ-ում փաստահենք քաղաքականությունների մշակման գործընթացին նպաստելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ մարզպետարանների հետ համագործակցելու նախաձեռնությունը՝ վերջիններիս կողմից նախանշված մարտահրավերների ուղղությամբ լուծումներ մշակելու, ինչպես նաև մարզերում կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…