

Հուլիսի 26-ին ադրբեջանցի օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ ու տեսանյութ Ադրբեջանի Թարթառի շրջանում զինվորականի թաղման արարողությունից ու որպես մեկնաբանություն գրել է, որ մահացողի անունը Քամրան է, նա 25 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ՌԱԶՄ․info-ն։
Օգտատերն ասում է, որ անձամբ է արել լուսանկարները, թափորն ուղեկցող մարդկանցից հարցուփորձ է արել տեղեկություններ ճշտելու համար, ասել են, որ մահվան պատճառը չգիտեն։
Այլ բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ զինծառայողը մահացել է դժբախտ պատահարից։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։
Հատկանշական է, որ տեսանյութի վերջում նկարողին մոտենում է մի երիտասարդ ու ստիպում անջատել տեսախցիկն ու չնկարել։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներն այս մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…