Լրահոս 24/7
01.03.2022

Արյունոտ գարուն բերած իշխանությունն այսօր էլ չարիք է իր թեզերով

Արյունոտ գարուն բերած իշխանությունն այսօր էլ չարիք է իր թեզերով

2008-ի մարտի 1-ին մայրաքաղաքն արթնացավ արյունոտ։ Սեփական երկրում թիրախ դարձավ ՀՀ քաղաքացին, նրա իրավունքը և ազատությունը։ Օրվա իշխանությունը՝  նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տվեց։

Այդ կրակոցով պարտվեց ժողովրդավարությունը,  կառավարող ուժը փաստացի խլեց իշխանությունը ժողովրդից։

Խաղաղ ցուցարարների վրա ապօրինի ուժի կիրառումը 11 անմեղ քաղաքացու կյանք խլեց․

Այս դեպքերից 14 տարի է անցել, բայց մարտի 1-ի վերքերը դեռ թարմ են, որովհետև արյունոտ գարուն բերած իշխանությունն առ այսօր պատասխան չի տվել։

Ավելին՝ նոր ժամանակների մարտահրավերները և դրանց տրվող քաղաքական գնահատականներն ու լուծումները լիարժեք և արդյունավետ լինել չեն կարող, քանի դեռ մարտի 1-ի ոճրագործները պատասխանատվության չեն ենթարկվել։

Ժողովրդը լավ հիշում է ձեր հանցավոր իշխանության տարիների հետ կապված ամեն ինչ, մարտի 1-ի զոհերի հարազատները ապրում են մեր շարքերում։ Իսկ այդ արյունահեղության պատասխանատու իշխանության ղեկավարն այսօր իրեն թույլ է տալիս քաղաքական հայտարարություններ անել, մեղադրանքներ հասցեավորել, նույնիսկ՝ պետության և պետականության ճակատագրի վերաբերյալ լուծումներ առաջարկողի տեղում հանդես գալ՝ առաջարկներով էլ ստորադասելով անկախությունն ու ինքնիշխանությունը՝ համարելով, որ «այլընտրանք չկա» այդ անկախությունը կորցնելուն։

Ձեր համար երանելի ժամանակներում էլ համարում էիք, որ ձեր իշխանությունից ազատվելու՛ այլընտրանք չկա․ բայց այդ այլընտրանքը գտավ ՀՀ քաղաքացին, այն քաղաքացին, որի իրավունքը և ընտրությունը փորձեցիք խլել՝ մարտի 1-ի կրակոցներով։ Բայց ձեր իշխանությունն այլևս ավարտուն անցյալ է, կառավարելու ձեր ձեռագիրը՝ անվերադարձ մերժված․ 2008-ի արյունոտ գարունը ձեր կարմիր խարանն է, որին ժողովուրդն այլևս չի վերադառնա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է