X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 28 հազար քմ տարածք

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայաստանցի մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք:

ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում բժշկական աջակցություն են ցույց տվել 1625 մարդու, մասնավորապես․

թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու,
ճառագայթային հետազոտությունների են ենթարկել 638 հիվանդի,
մանկաբուժական զննում են իրականացրել 267 երեխայի համար,
անեսթեզիոլոգիական ծառայություններ են մատուցել 65 քաղաքացու,
գինեկոլոգիական հետազոտման են ենթարկել 280 հիվանդի։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս