X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Kasabian ռոք խմբի վոկալիստ Թոմ Մեյգանը լքում է խումբը․ պատճառը բռնությունն է

Բրիտանական Kasabian ռոք խումբն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ իրենց վոկալիստ Թոմ Մեյգանը լքում է խումբը։ Գրառման մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։ Պատճառը կրում է անձնական բնույթն և Թոմին անհրաժեշտ է ժամանակ կենտրոնանալու համար։

Գրառման հաջորդ օրը հրապարակվեց դատարանի որոշումը, համաձայն որի Մեյգանը մեղավոր է ճանաչվել իր նախկին ընկերուհու՝ Վիկկի Էյջերի նկատմամբ ֆիզիկական բռնություն կատարելու համար։

«Մեզանից ոչ ոք չէր ցանկանա, որ Թոմը լքի խումբը։ 23 տարիների ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել ու ապագայի հետ կապված մեծ պլաններ ունեինք։ Մենք կոտրված ենք, բայց մեզ այլ բան չէր մնում անել, քան Թոմին խնդրել, որ նա հեռանա խմբից։ Մենք չենք կարող արդարացնել իր, ընտանեկան բռնությունն ու ոտնձգությունները անընդունելի են»։ – հայտնել է խումբը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս