Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
«Ծիրանի հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,- Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց արարատցիների հետ հանդիպմանը։ Նշեցին, որ բերքը շատ քիչ էր, իրացում եղել է։ Փաշինյանն էլ նշեց. «Ես մի քիչ չեմ հասկանում, բայց խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս»։ Արարատցիներն ասացին, որ եղանակն էր պատճառը, «անձրև եկավ, գիշերը սառեց»։