Մի քաղաքականացրեք քաղաքականությունը. Վահագն Ալեքսանյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քաղաքականացրեք քաղաքականությունը։ Թողեք այն մնա ապաքաղաքական, կիսակրիմինալ, կիսակղերական, կիսաքրեաօլիգարխիկ, կիսաբարերարական, կիսագողական դաշտում։ Մենք էդտեղ ենք ուժեղ»։ Ահա սա է ոմանց իրական միտքը, որը կոկետաբար կիսատ-պռատ են արտաբերում։