«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Որոշումը կայացրել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ Թևանյանը հերքել էր իրեն ներկայացված մեղադրանքը՝ ասելով, որ 2024թ. արդեն պատգամավոր չի եղել, այլ՝ 2023թ. վայր է դրել մանդատը։