Օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Մասնավորապես, գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և համապատասխան որոշման մեջ և 1,449,852.0 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Որոշման նպատակը Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումն է. հատկացվող գումարը […]