Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ69+900 – կմ71+967 հատվածում՝ Ճամբարակ տանող խաչմերուկից մինչև Ծովագյուղ և «Ծովագյուղ» առևտրի կենտրոն։ Վթարները նվազեցնելու նպատակով տեղադրվել են անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող նշված […]