Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին մարտի 25-ին, ժամը 03.05-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդըվրաերթի էր ենթարկել 58-ամյա Աշոտ Ամիրյանին, որը տեղում մահացել էր: Ինչպես Թիվ1-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի ենթարկել, ապա փախուստի էր դիմել Էջմիածին քաղաքի 43-ամյա բնակիչը՝ իր […]