Կառավարությունն առաջարկում է ավելացնել դատարան դիմելու պետական տուրքի չափերը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը: Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական […]