Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ […]