Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան- ջրավազաններ. նախարար
Կառավարությունը հավանություն տվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն՝ կառավարությունից խնդրելով կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: ««Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր […]