Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենաբարձր նշաձողը պետք է դնել. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ վարչապետը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ հանդիպման համար: Դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային […]