Զբոսաշրջային ընկերությունները համավարակի պատճառով եկամուտներ չեն գրանցել, բայց ունեն վարկային պարտավորություններ։ Վարկային միջոցներ ներգրավելով՝ ընկերությունները ներդրում են կատարել երկրի տնտեսության մեջ, իրենց բիզնեսում, ստեղծել են աշխատատեղեր, սակայն այսօր, համավարակի պատճառով, կանգնած են սնանկացման իրական վտանգի առաջ։ Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջության ոլորտը ամենամեծ վնասներն է կրել՝ տրանսպորտային ընկերությունները, հյուրատները, հանրային սննդի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, գյուղական բնակավայրերում գործող […]