Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում. պարետի որոշումը
Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ, անձնական օգտագործման մեքենաներում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում: Այս և այլ փոփոխություններ կատարվել են պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման […]