ԱԱԾ-ն հայտնում է աղմկահարույց բացահայտման մասին. փողերի լվացում և ապօրինի հարստացում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք արմատախիլ անելու գործելաոճը և միևնույն ժամանակ կարևորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով […]