Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Էջմիածնի ևս մեկ գեղեցիկ շենք լուսավորվեց»։ Վերջերս նաև Վանաձորի Հայքի հրապարակն էր վերանորոգվել, տեղադրվել են ժամանակակից լուծումներով շատրվաններ։ Ողջունելի է, որ մարզերում նույնպես ուշադրություն է դարձվում քաղաքային մշակույթին։ Հուսանք վերանորոգման,կառուցման ու բարեկարգման աշխատանքները կլինեն շարունակական ու կվարակեն մյուս քաղաքներին ևս։