Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են […]