Հայ-ադրբեջանական հարաբերությունները տարիներ շարունակ մոդելավորվել և կառուցվել են որպես հայ-ռուսական հարաբերությունների ստվերային արդյունք, կամ, եթե ավելի ռեալիստական գնահատականով՝ Ռուսաստանի ուղիղ ներգործության, ավելին՝ կամակատարության հետևանք։ Հետադարձ հայացքով՝ տարածաշրջանային հարաբերություններում ընդհանրապես, և հայ-ադրբեջանական հարաբերություներում՝ մասնավորապես վճռորոշ է եղել Ռուսաստանի գործոնը, գերակա է եղել Ռուսաստանի շահը․ և այսպես՝ պատմական վաղ անցյալից մինչև մեր օրեր՝ ներառյալ նոյեմբերի 9-ին ստորագրված […]