Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասին խոսքերին․ դրանք պնդել են, թե նա ակնարկել է վերջինիս Բաքվին հանձնելու մասին։ Մասնավորապես, Փաշինյանի՝ մոլորված զինվորներին առանց նախապայմանների վերադարձնելու կողմերի պայմանավորվածության մասին խոսքերը ներկայացվել են այնպես, որ այդ սկզբունքը […]