ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հիշեցրել է ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքերը, թե Ադրբեջանի հետ պլանավորել են ՀՀ դեմ պատերազմը. «Մեղավորը նրանք էին, ովքեր մի փուչիկ դաշինք էին ձևավորել, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն էին կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»։ Դահլիճից դիտարկմանը, թե` դուրս եկեք, վարչապետն ասել […]