Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստը: Կոմիտեի անդամներին ներկայացվել են նախագնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը, ժամանակակից ստանդարտներով դատարաններ և նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծումը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, Երևան քաղաքի […]