Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 41-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները: Շտաբի նիստին քննարկվել են մրցակցությանը և հակամենաշնորհային քաղաքականությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, նիստում հաստատվել են անբարեխիղճ մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, մտավոր […]