Վերջին 10 տարիների ընթացքում 25-ից 49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում: Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում ներկայացված ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են, հայտնում է BBC-ն: Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության […]